Ճապոնիան պնդում է, որ Ռուսաստանի ուղղաթիռը խախտել է իր օդային սահմանները


12:49 , 2 մարտ, 2022

168.am-ը գրում է․

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել պնդմամբ, որ չորեքշբաթի օրը ռուսաստանյան ուղղաթիռ է ներխուժել երկրի օդային տարածք:

Այդ մասին հաղորդել է Kyodo գործակալությունը: Նրա տվյալներով՝ միջադեպն իբր տեղի է ունեցել Ճապոնիայի Հոկայդո հյուսիսային կղզու ափի մերձակայքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: