Ինքնաթիռներ, տանկեր, ՀԿՌՀ. ՌԴ ՊՆ-ն թվարկել է, թե Ուկրաինայի տարածքում ծավալվող ռազմական գործողությունների ողջ ընթացքում ինչեր է կորցրել Ուկրաինայի զինուժը


10:28 , 2 մարտ, 2022
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Ուկրաինայի տարածքում ծավալվող ռազմական գործողությունների ողջ  ընթացքում ոչնչացվել է Ուկրաինայի զինուժին պատկանող 47 ինքնաթիռ գետնի վրա և 11-ը՝ օդում։ Միևնույն ժամանակ շարքից դուրս է բերվել 1502 ռազմական նշանակության օբյեկտ, որոնց թվում՝ 51 հրամանատարական կետ և կապի կենտրոն, 38 հատ С-300 զենիթահրթիռային համալիր, «Бук М-1» և «Оса», 51 հատ ռադիոլոկացիան կայան, 472 տանկ և այլ զրահապատ մեքենաներ, 62 հատ համազարկային կրակի ռեակտիվ կայան, 206 հատ դաշտային հրետանի և ականականետ, 336 հատ հատուկ ռազմական մեքենա, 46 հատ անօդաչու թռչող սարք։