Արևմուտքի արժեքաբանությունը զուտ գործիք է իրենց գաղութատիրական նպատակներն առաջ տանելու


11:07 , 2 մարտ, 2022
* Արևմտյան նեոգաղութատիրական ցանցի նարատիվային արժեքաբանությունը զուտ գործիք է իրենց գաղութատիրական նպատակներն առաջ տանելու։
* Երբ նրանք ասում են «մարդու իրավունքներ», նրանք նկատի ունեն այն մարդկանց, որոնք իրենց համար կարևոր են։ Երբ նրանք ասում են «ժողովրդավարության խթանում», նրանք նկատի ունեն այն երկրներում սոցիալ-քաղաքական ստատուս-քվոյի փոփոխություն, որոնց ուղեգիծը հակառակ է իրենց շահերին։ Երբ նրանք ասում են «մշակույթը մի՛ խառնեք քաղաքականությանը», նրանք նկատի ունեն, որ պայմանական Հայաստանում պիտի թշնամական երկրի արտադրության ֆիլմերի փառատոն լինի՝ որպես սոցիալական ինժեներիայի նպատակ ունենալով փոխել այդ երկրում թշնամու ընկալումը և վերացնել իրենց աշխարհքաղաքական և նավթագազային շահերին խանգարող հայկական Արցախի գործոնը։
* Նրանք երբեք նկատի չունեն այն, ինչ երրորդ երկրների հիմար արևմտանոլներն են ուզում հասկանալ։ Ահավասիկ՝ մշակույթը քաղաքականությանը «չխառնող» Եվրոպայում թանգարանից հեռացրել են Պուտինի մոմե արձանը (հղումն՝ այստեղ)