70-ամյա քաղաքապետը սեքսուալ սկանդալի պատճառով հեռանում է պաշտոնից


19:13 , 24 օգոստոս, 2013

Aysor.am-ը գրում է.

Սան Դիեգոյի 70-ամյա քաղաքապետը որոշել է հեռանալ պաշտոնից: Փոխարենը` քաղաքային խորհուրդը պետք է պաշտպանի նրան` սեքսուալ ոտնձոգությունների մասին մեղադրանքներից: Վերջին մի քանի ամիսների ընթացքում 18 կին հայտարարել է, որ իրենց նկատմամբ քաղաքապետը ոչ կոռեկտ է վարվել:

Բոբ Ֆիլները արդեն ներողություն է խնդրել կանանցից, բայց դեռ հերքում է նրանց մեղադրանքները:

Associated Press-ը հաղորդում է, որ թույլ սեռի մի քանի ներկայացուցիչներ արդեն հայտարարել են, որ 70-ամյա տղամարդն իրենց ոչ պարկեշտ առաջարկներ է արել, փորձել է դիպչել ու համբուրել նրանց:

Պետական պաշտոնյան մեղադրանքները մեկնաբանում է այսպես.

«Ես փորձում էի ավելի մոտ հարաբերություններ ունենալ կանաանց հետ, բայց վատ մտադրություն չեմ ունեցել»,- ասել է Սան Դիեգոյի քաղաքապետը:

Չնայած սկանդալային պատմություններին` քաղաքապետը չէր ցանկանում հրաժարվել պաշտոնից, սակայն հասարակությունը պահանջում էր պատասխանատվության ենթարկել նրան:

Դատախազությունն արդեն քրեական գործ է հարուցել: Քաղաքապետը համաձայնել է հեռանալ պաշտոնից` մի պայմանով, եթե քաղաքապետարանը հոգա դատական գործնթացի համար պահանջվող ծախսերը: