Վլադիմիր Պուտինն արգելել է Ռուսաստանից ավելի քան 10 հազար դոլար արտարժույթի արտահանումը


00:02 , 2 մարտ, 2022

Lurer.com-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ մարտի 2-ից արգելվում է Ռուսաստանից ավելի քան 10 հազար դոլար արտարժույթի արտահանումը։

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Ռուսաստանի Դաշնության ֆինանսական կայունության ապահովման տնտեսական բնույթի լրացուցիչ ժամանակավոր միջոցառումների մասին» փաստաթուղթը: