Telegram-ի աշխատանքում գլոբալ խափանում է տեղի ունեցել


23:41 , 1 մարտ, 2022

Pastinfo.am-ը գրում է.

Telegram-ի օգտատերերը ամբողջ աշխարհում հայտնում են, որ մեսենջերի աշխատանքում գլոբալ խափանում է տեղի ունեցել, հայտնում է Downdetector կայքը։

Արձանագրվել է 155 դժգոհություն, որից 44 տոկոսի դեպքում օգտատերերը նշել են սերվերին միանալու դժվարությունների մասին, 32 տոկոսը՝ հաղորդագրությունների ստացման դժվարությունների մասին, իսկ 21 տոկոսը՝ հավելվածի ընդհանուր աշխատանքի դժվարությունների մասին։

Խափանումները հատկապես զգալի են եղել Ռուսաստանում, Ուկրաինայում, Գերմանիայում, Նիդերլանդներում եւ այլ մի շարք երկրներում։