Բասկետբոլի Ռուսաստանի հավաքականները հեռացվեցին միջազգային մրցումներից


23:18 , 1 մարտ, 2022

Lurer.com-ը գրում է.

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան Ռուսաստանի բոլոր հավաքականներին զրկել է միջազգային մրցումների մասնակցելու իրավունքից, հաղորդում է կազմակերպության կայքը։ Պատճառը ռուսական զինված ուժերի ներխուժումն է Ուկրաինա։

Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեն բոլոր մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաներին առաջարկել էր Ռուսաստանի հավաքականներին հեռացնել միջազգային մրցումներից։

Պատժամիջոցներն ուժի մեջ կլինեն մինչեւ հաջորդ որոշումը։