Ինչ պահանջներ է դրել ՌԴ-ն Կիևի առաջ երեկվա բանակցություններում. ուկրաինական ԶԼՄ-ները մանրամասներ են հաղորդել


17:33 , 1 մարտ, 2022

Glavkom հրատարակությունը, հղում անելով ուկրաինական դիվանագիտության աղբյուրներին, հայտնել է Ուկրաինայի հետ բանակցությունների առաջին փուլում ռուսական կողմի առաջադրած որոշ պահանջների մասին։

Մասնավորապես, Մոսկվան պահանջում է.

Ուկրաինայի ոչ դաշինմքային կարգավիճակ՝ ամրագրված խորհրդարանական մակարդակով՝ հանրաքվեի անցկացմամբ

Ուկրաինայի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ պետությունների ճանաչում

ապանացիֆիկացում

հրաժարում Ղրիմից:

Կիևը, ըստ տեղեկությունների, խնդրել է «լռության ռեժիմ» սահմանել մինչև հաջորդ հանդիպումը, սակայն ռուսական կողմը դա չի խոստացել։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին կողմերի միջև տեղի են ունեցել առաջին դիվանագիտական բանակցությունները Ուկրաինայում ռուսական զորքերի ռազմական գործողության սկզբից ի վեր։

Հանդիպումը կայացել է բելառուսա-ուկրաինական սահմանին՝ Պրիպյատ գետի մոտ։ Այն տեղի է ունեցել առանց նախապայմանների և տևել երեք ժամ։ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հերթական բանակցությունները տեղի կունենան մարտի 2–ին։