Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսել է ռուս-ուկրաինական հակամարտության և դրա ֆոնին Մոնտրյոյի կոնվենցիայի կիրառման վերաբերյալ


14:33 , 1 մարտ, 2022

Armenpress.am-ը գրում է․

Առաջին Միջազգային հակաֆաշիստական կոնգրեսը տեղի կունենա 2022 թվականի օգոստոսին՝ «Բանակ – 2022» համաժողովի աշխատանքի շրջանակներում, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Օգոստոսին «Բանակ – 2022» ռազմա-տեխնիկական համաժողովի շրջանակներում կանցկացնենք առաջին Միջազգային հակաֆաշիստական կոնգրեսը»,- ասել է Շոյգուն մարտի 1-ին կայացած սելեկտորային խորհրդակցության ժամանակ:

Նրա խոսքով՝ Կոնգրեսը կոչված է «միավորելու միջազգային հանրակցության ջանքերը նացիզմի, նեոնացիզմի գաղափարախոսության դեմ պայքարում՝ արդի աշխարհում դրա դրսեւորման ցանակացած ձեւերում»: «Բանակ – 2022» ութերորդ Միջազգային ռազմա-տեխնիկական համաժողովը տեղի կունենա օգոստոսի 15-ից մինչեւ 21-ը: Համաժողովի են հրավիրվել 129 երկրների պատվիրակություններ եւ արդյունաբերության ձեռնարկություններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: