Walt Disney-ը դադարեցնում է իր ֆիլմերի ցուցադրությունը ՌԴ-ում
12:24 , 1 մարտ, 2022
Ամերիկյան Walt Disney ընկերությունը դուրս է գալիս ռուսական շուկայից և դադարեցնում իր ֆիլմերի ցուցադրությունը Ռուսաստանում՝ հաջակցություն Ուկրաինայի, ինչի մասին ասվում է ընկերության տարածած մամուլի հաղորդագրությունում։
«Disney ընկերությունը դադարեցնում է իր ֆիլմերի ցուցադրությունը Ռուսաստանի կինոթատրոններում»,-նշված է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։
Ընկերությունը, սակայն, նշել է, որ հնարավոր է՝ հետագայում վերանայի այդ որոշումը՝ կախված իրավիճակից։ Disney-ից նաև նշել են, որ հաշվի առնելով պատերազմի պատճառով առաջացած միգրանտների ճգնաժամի մասշտաբները՝ ընկերությունն աշխատում է հասարակական կազմակերպությունների հետ՝ փախստականներին օգնելու համար: