Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 324, մահվան՝ 23 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 420 156 է, մահվան դեպքերինը՝ 10 090


11:29 , 1 մարտ, 2022

Հայաստանում մարտի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 324 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 420 156-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 քաղաքացի, մահացածների թիվը 8478 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք: Փետրվարի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված անձանց այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1612 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 10 090-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 1239 է, ընդհանուր առողջացածներինը՝ 402 916, փաստացի բուժվողներինը՝  7150: Մեկ օրում արվել է 4076 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 898 664 թեստավորում: