23:05 , 28 փետրվար, 202211֊ամյա Տիգրան Մեհրաբյանի մոտ հայտնաբերվել է սուր լիմֆոբլաստային լեյկեմիա։
Հարազատները փոքրիկի առողջության վերականգնման համար հաղորդագրություն են տարածել և բարի մարդկանց օգնության կարիքն ունեն` հանգանակության միջոցով։
Հղումը հնարավորություն է տալիս ֆինանսական աջակցություն տրամադրել և օգնել երեխային։
«Մեծ երազանքներով ապրող այս հմայիչ ու մարդասեր երիտասարդը՝ Տիգրանը, ընդամենը 11 տարեկան է, ում մոտ բժիշկները հայտնաբերել են սուր լիմֆոբլաստային լեյկեմիա: Երեխան անցել է բազմաթիվ հետազոտություններ ու ընդունել քիմիոթերապիայի մի քանի կուրս։ Բուժման արդյունքում երեխան ներկայումս իրեն լավ է զգում և գտնվում է ռեմիսիայի փուլում, որի համար շնորհակալ ենք Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի պրոֆեսիոնալ բժիշկներին:
Ներկայումս Տիգրանը ստանում է քիմիոթերապիայի ևս մեկ կուրս, որին հաջորդելու է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստումը, վերջինս պետք է իրականացվի Սանկտ-Պետերբուրգում, որի համար անհրաժեշտ է շուրջ 75.000 ԱՄՆ դոլար գումար: Ալոգեն փոխպատվաստում 2021թ. հուլիս ամսվանից սկսած իրականացվում է նաև Արյունաբանական կենտրոնում, որը մեր բժշկության համար շատ մեծ ձեռքբերում է, սակայն այն դեռևս իրականացվում է բարորակ հիվանդությունների դեպքում, իսկ չարորակ խնդիրների ժամանակ փոխպատվաստումն իրականացվում է արտերկրի կլինիկաներում։
Տիգրանը շատ մարդասեր ու ընկերասեր է, սիրում է նկարել: Երբ մի անգամ Տիգրանի համար ցանկացել են նվեր գնել, նա խնդրել է գնել ոչ թանկարժեք նկարչական պարագաներ, որ մնացած գումարով հնարավոր լինի գնել իր ընկերների բուժման համար անհրաժեշտ դեղերը: Տիգրանը ցանկանում է ոսկերիչ դառնալ, որ կարողանա գեղեցիկ զարդեր պատրաստել ու նվիրել բոլոր այն մարդկանց, որոնք նրան օգնել են բուժվել: Վստահ է, որ շուտով լիարժեք ապաքինվելու է ու իր սիրելի ընկերների հետ վայելելու անհոգ մանկությունը:
Սիրելի ընկերներ, փոխպատվաստման համար անհրաժեշտ գումարն ընտանիքի համար անհասանելի է, այդ իսկ պատճառով դիմում ենք բոլոր բարեգութ մարդկանց՝ օգնելու Տիգրանին հաղթահարելու այս դժվարին հիվանդությունն ու իրագործելու իր բոլոր երազանքները ։ Ձեր յուրաքանչյուր՝ անգամ փոքրիկ ներդրումը կարող է փրկել Տիգրանի կյանքը։
Փոխանցումներ կարող եք կատարել նաև հետևյալ կերպ.
ArCa - 4083090010040213 (Visa card)
Բանկային փոխանցումների միջոցով, Ամերիաբանկ, ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ (նպատակ դաշտում անպայման նշել՝ «Նվիրաբերություն Տիգրան Մեհրաբյանի բուժման նպատակով»)
AMD - 1570070033850100
USD - 1570070033850101
EUR - 1570070033850146
RUB – 1570070033850158
Միջազգային փոխանցման համար՝ https://bit.ly/33Ocjun
Բժշկական բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/3JK7t0z
Շնորհակալություն ենք հայտնում «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին մեծ աջակցության և Հայաստանում երեխայի բուժումն ամբողջովին ֆինանսավորելու համար》։