Անկախ նրանից, թե Ուկրաինայի հետ ինչ կանի ՌԴ-ն, վերջինս այս հակամարտությունից մեծ վնսաներով է դուրս գալու, շատ մեծ, ահռելի մեծ վնասներով


22:22 , 28 փետրվար, 2022
Խավարամիտներին և խավարասերներին խորհուրդ չի տրվում սա կարդալ:
Եթե ՌԴ նախագահի շրջապատում մի խելքը գլխին տնտեսագետ լիներ, Ուկրաինա մտնելու գաղափարին կընդդիմանար և կասեր «մի արա հոպար», ուղղակի մի արա, սա թակարդ է, որից ելքը ցանկացած սցենարի դեպքում շատ ցավոտ է լինելու:
ԽՍՀՄ քանդվելուց հետո ՌԴ-ն ընդունեց զարգացած աշխարհի հորինած տնտեսակարգը, այն է շուկայական տնտեսություն` անգլո-ամերիկյան դոմինանտությամբ:
Հիշեցնելու համար, մինչ սա Ռուսաստանում, նաև մեզ մոտ, կոմունիստական տնտեսակարգ էր, ինչը նշանակում էր շուկայական հարաբերություններ չկան, իսկ անշարժ գույքի սեփականության իրավունքը արգելված է: Սա Լենին պապու հորինած երջանկության բանաձևն էր, որ ձևափոխելով փոխառել էր գերմանացի մեծահարուստ կապիտալիստի որդուց, որը կումինիստական գաղափարախոսության համահիմնադիրն էր:
Չշեղվելով ասելիքից, ԽՍՀՄ-ում գործում էր համակարգ, որ չնայած վատն էր, բայց ինտերգրված չէր աշխարհի մյուս տնտեսակարգերի հետ և ինքնաբավ էր: Ինքնաբավությամբ պայմանավորված դրան որևէ կերպ վնաս տալը շատ բարդ գործ էր դառնում: Սա էր պատճառը, որ կումինիզմը տևեց շուրջ յոթանասուն տարի և ԽՍՀՄ-ը քանդվեց ներսից պայթելով:
Անցնեմ բուն ասելիքին, այս տնտեակարգի փլուզումից հետո, տեսանք թե ինչեր եղան, տեսանք դա առավել ևս մեր մաշկի վրա: Սրանից հետո և ՌԴ-ն և մենք մտանք զարգացած աշխարհի հորինած տնտեսական կանոններով գործող խաղի մեջ:
Հաջորդիվ երեսուն տարիներին ՌԴ-ն գրեթե ամբողջությամբ ընդունեց այս խաղի կաննոնները, մասնավորապես իր հումքը առ այսօր վաճառում է այլ պետությունների անգլո-ամերիկյան արժույթներով: Ինչ է ստացվում, առ այսօր ՌԴ-ն որևէ նշանակալի արժեք ինքնուրույն չի կարողանում ստեղծել (ռազմականը չեմ նշում, քանի որ դրան արժեք անվանելը թյուրիմացություն է), ունեցած հումքն էլ դրսի աշխարհին տալիս է` փոխանակելով դրսի հորինած թղթի կտորի հետ, որի մեծ մասն էլ այդ նույն դրսի կանոններով պահում է դրսի բանկերում, որոնց մեծ մասը արդեն սառեցված է, սրանք տրիլիոններ են:
Միայն այս հանգամանքը հերիք է, որպեսզի խելքը գլխին տնտեսագետները Պուտին հոպարին ասեին մի արա, հակամարտելու խելացի ձև գտիր: Նույնիսկ Չինաստանը, որ տնտեսապես հարյուրապատիկ ավելի հզոր է ՌԴ-ից, նման արկածախնդրության կգնա միայն այն դեպքում, երբ պատրաստ է համաշխարհային պատերազմի և պատրաստ է քանդելու եղած աշխարհակարգը:
Պատերազմներում հաղթում է ոչ միայն շատ զենք ու զորք ունեցողը, այլ գլխավորապես շատ տնտեսական ռեսուրս ունեցողը: Սա է պատճառը, որ պատերազմների ժամանակ առաջինը թիրախավորում են զորքի ռեսուրս մատակարարող օջախները, մի քանի օր զինվորին սոված և առանց վառելիք թող` նա այլևս ունակ չի լինի կռվելու:
Ամփոփելով ասելիքը, անկախ նրանից թե Ուկրաինայի հետ ինչ կանի ՌԴ-ն, վերջինս այս հակամարտությունից մեծ վնսաներով է դուրս գալու, շատ մեծ, ահռելի մեծ վնասներով, ու հավանական է, որ միջնաժամկետում հենց ՌԴ ներսում էլ Պուտին հոպարի դեմ դուրս եկողներ հայտնվեն:
Այս ամենը մեզ մտահոգում է միայն մի պատճառով, որ ապաշնորհ, ավելի ճիշտ հանցագործ ղեկավարների պատճառով դարձել ենք ռուսական կույրաղիք, ինչը նշանակում է, որ այս մեծ տնտեսական վնասնելորից մեզ շատ մեծ բաժին է հասնելու, իսկ այդ բաժինը նաև կանդրադառնա մեր սահմաններին կանգնած ռուսների «կարողությունների» վրա:
Այս համատեքստում, անհասկանալի է հայազգի ներկայացուցիչների խանդավառությունը` Ուկրաինա ՌԴ ներխուժման առնչությամբ:
Ու կրկին պետք է ասել, եթե ուղեղ ունենայինք, ինքներս մեզ գերի չէինք սարքի օտարի ձեռքում, և չէինք թողի որ մեր ներկան ու ապագան այլոք թելադրեին, ու սրա միակ պատճառը մեր ուղեղում նստած խավարասերն է, որ համատարած խավարամտություն է սփռում: