21:52 , 28 փետրվար, 2022Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները կարևոր կետեր են գտել, որոնց շուրջ կարելի է առաջընթաց գրանցել: ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար, ռուսական պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նա նշել է, որ ուկրաինական պատվիրակությունը պատրաստ էր լսել և մասնակցել հարցերի մանրամասն քննարկմանը:
Հաջորդ հանդիպումը կկայանա առաջիկա օրերին։