Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել է Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը


22:13 , 28 փետրվար, 2022

Փետրվարի 28-ին Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածը, որի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը  հայտնել է Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը:

«Հրադադարի հաստատումից 16 ամիս անց Ադրբեջանը շարունակում է պահել 38 հայ ռազմագերիների, այդ թվում՝  քաղաքացիական անձանց, իսկ հարյուրավոր անհայտ կորածների, այդ թվում՝ տասնյակ բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չբացահայտված»,- ասել է Միրզոյանը: