Զելենսկին ստորագրել է Եվրամիությանն անդամակցելու դիմումը


20:30 , 28 փետրվար, 2022

Lurer.com-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի օրը՝ փետրվարի 28-ին, ստորագրել է Եվրամիությանն անդամակցելու Ուկրաինայի դիմումը։ Այս մասին Facebook-ում հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։

«Պատմական փաստաթուղթ: Եվրամիությանն անդամակցության դիմում, որը ստորագրել է Ուկրաինայի նախագահը 28.02.22-ին»,- գրել է նա։