19:00 , 24 օգոստոս, 2013Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:
5. Խրախուսում են կանանց ծխել հանուն ֆեմինիզմի

Դեռևս շատ տարիներ առաջ ծխախոտի շուկան իր արտադրանքը սպառում էր բացառապես տղամարդ գնորդների հաշվին: Սա այնքան էլ ձեռնտու չէր ծխախոտ արտադրող ընկերությունների համար, քանզի նրանց եկամուտները կրճատվում էին կիսով չափ: Նրանց հերոս էր պետք, նրանց կովբոյ էր պետք: Նրանց Էդվարդ Բերնիսն էր պետք: Նա մամուլում տարածեց մի պատմություն, որում ասվում էր, որ մի շքահանդեսի ժամանակ որոշ կանայք վառում էին «ազատության լապտերները» (ծխախոտի գլանակները)` փորձելով այս կերպ խթանել գենդերային հավասարությունը: Նման դեպք իրոք եղել էր, սակայն նա բնականաբար լրատվամիջոցներին չհայտնեց, որ այդ կանայք վարձկաններ էին, ում ծխախոտ արտադրող ընկերությունը գումար էր վճարել հանրային վայրերում ծխելու համար: Երբ այդ կանանց նկարները հայտնվեցին մամուլում, շատ այլ կանայք սկսեցին մտածել, որ տղամարդկանց հետ հավասար լինելու համար նրանք պետք է սկսեն ծխել: Մի խոսքով, նման յուրօրինակ գովազդը բավականին լավ աշխատեց:
4. Կառավարությունից միլիարդավոր դոլարներ կորզելու փորձեր

Ծխելու պատճառով մարդկանց մոտ առոզջական խնդիրներ են առաջանում, և նրանք գումարներ են ծախսում առողջությունը վերականգնելու համար: Ուստի կառավարությունը առողջապահական ոլորտից զգալի եկամուտներ է ստանում: Սակայն ծխախոտը հաճախ փորձում են տեղափոխել մաքսանենգ ճանապարհով: Խուսափելով հարկերից` ծխախոտի բիզնեսում ներգրավված մարդիկ անուղղակիորեն թալանում են կառավարության բյուջեն: Անշուշտ, միշտ չէ, որ նման փորձերը բարեհաջող ավարտ են ունենում: Այսպես օրինակ` Կանադայում ծխախոտ արտադրող ընկերության աշխատակից Սթեն Սմիթին բռնել են այն ժամանակ, երբ նա պայմանավորվում էր, թե ինչպես պետք է մաքսանենգ ճանապարհով տեղափոխեր հսկայական ծավալների հասնող ծխախոտ: Ծխախոտների համար վճարվելիք հարկը գերազանցում էր միլիարդ դոլարը, ուստի նա որոշել էր խուսսափել հարկերից:
3. Երեխաներին որպես թիրախային խումբ ընտրելը

Բազմիցս հնչել են պնդումներ, որ ծխախոտ արտադրող կազմակերպությունները փորձում են այնպես անել, որպեսզի իրենց սպառողների շարքերը համալրվեն երեխաներով` անուղղակիորեն ներգործելով երեխաների վրա: Ծխախոտ արտադրող կազմակերպություններին միշտ էլ հաջողվել է հմուտ փաստաբանների օգնությամբ արդարանալ այս մեղադրանքներից: Օրինակ` Ջո Քեմելին` «Քեմել» ծխախոտի ընկերության աշխատակցին, հաճախ մեղադրել են, որ նա այնպիսի մեխանիզմներ էր գործադրում, որոնք իրենց արտադրանքի վրա կգրավեին երեխաների ուշադրությունը: Քեմելի ծխախոտների ընկերությունը, բնականաբար, հերքում էր նման լուրերը, սակայն փաստն այն է, որ Ջո Քեմելը երեխաների շրջանում նույնքան հայտնի էր, որքան Միքի Մաուսը:
2. Մարդու իրավունքների ոտնահարումներ

Մենք նույնիսկ չենք էլ մտածում, թե ինչպես է ծխախոտն արտադրվում, մինչդեռ ծխախոտի արտադրությունն իրականում այնքան էլ հեշտ բան չէ: Այն տքնաջան աշխատանք է պահանջում, որի դիմաց բնականաբար հարկավոր է լավ վարձատրել աշխատողներին: Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի կազմակերպություն որոշեց ուսումնասիրել, թե ինչպիսին են աշխատանքային պայմանները Բրիտանական-ամերիկյան ծխախոտներ (ԲԱԾ) կազմակերպությունում: Պարզվեց, որ աշխատողների համար ստեղծված չեն բավարար աշխատանքային պայմաններ, իսկ վարձավճարներն էլ բավականին չնչին են: ԲԱԾ-ը մի որոշ ժամանակ փորձում էր պաշտպանվել` պնդելով, թե իրենք արժեքավոր աշխատատեղեր են ստեղծում ազգաբնակչության համար, սակայն նրա հեղինակությունն արդեն ընկել էր:
1. Մարդկանց չեն տեղեկացնում ծխախոտի վնասակարության մասին

Ներկայումս ընդունված փաստ է, որ ծխելը վնասակար է առողջության համար: Այնուամենայնիվ, այնքան էլ ձեռնտու չէ գնորդին ասել, որ քո արտադրանքը կարող է սպանել նրան: Այդ իսկ պատճառով ծխախոտի արտադրությամբ զբաղվող մի շարք ընկերություններ փորձում են թաքցնել սպառողից, թե որքան վնասակար է իրենց արտադրանքը: Այսպես, գրանցվել է մի դեպք, երբ ծխախոտ արտադրող ընկերություններից մեկը սպառողներին հավատացրել է, թե իր որոշ արտադրատեսակներ ավելի անվտանգ են, քան մյուսները, սակայն հետագայում պարզվել է, որ իբրև պակաս վտանգավոր ներկայացվող ծխախոտները նույնքան վտանգավոր են, որքան և մյուս արտադրատեսակները: Նրանց պնդումը նույնն է, թե ասեն, որ ատրճանակով քունքին կրակելը պակաս վտանգավոր է, քան սրտին կրակելը: Հետագայում կառավարությունը պահանջեց, որպեսզի այս ընկերությունը հրապարակավ ներողություն խնդրի սպառողներից: