Ավանի փոխթաղապետը բերման է ենթարկվել թմրամիջոց պահելու կասկածանքով


19:57 , 28 փետրվար, 2022

Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանը բերման է ենթարկվել ոստիկանություն: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Երևանի Տիգրան Մեծի պողոտայից թմրամիջոց պահելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն է բերման ենթարկվել 2 քաղաքացի: Նրանք են՝ Երևանի բնակիչներ, 42-ամյա Ներսես Պողոսյանը և 42-ամյա Սեյրան Սարգսյանը: Պողոսյանի մոտ հայտնաբերվել է օգտագործած կաթուցիչ: Ըստ կայքի տեղեկությունների՝ Ներսես Պողոսյանը հայտնել է, որ իր մոտ հայտնաբերված կաթուցիչը ինքը գտել է մեկ օր առաջ երեկոյան՝ Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող այգուց:

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում: