Նարեկ Ներսիսյանը «Ապակե կախազարդը» ֆիլմի, բաց տեսարանների, «18+»-ի մասին


17:49 , 24 օգոստոս, 2013

Շատերին են հետաքրքրում ու նաև վերջերս բազմաթիվ քննարկումների առիթ են դարձել ֆիլմի բաց տեսարանները։ Ուզում եմ նշել, որ այո,՛ ֆիլմում կան որոշ իսկապես բաց տեսարաններ, սակայն դրանք զերծ են պոռնոգրաֆիկ ու անբարոյականություն քարոզող ենթատեքստից, ընդհակառակը՝ բարձր գեղագիտությամբ են արված։ Սակայն ֆիլմն ամենևին դրա մասին չէ, և չեմ կարծում, որ պետք է սևեռվել դրա վրա։
Ավելի լավ է, նախապես պատրաստ լինել հոգեբանական սիրային դրամային ու չմոռանալ, որ կինոթատրոն գնալիս իսկապես լավ կլինի, որ հանդիսատեսը 18+ լինի, քանի որ բացի բաց տեսարաններից` կան տեսարաններ, որոնք «արգելվում» են թույլ նյարդեր ունեցողներին։
Ավելի ճիշտ կլինի հանդիսատեսին նախապես ներկայացնել մի նախապայման, որի շնորհիվ ավելի ընկալելի կլինի թե՛ ֆիլմի սյուժեն, թե՛ հեղինակների ասելիքը։ Ֆիլմը բաղկացած է 2 մասից, առաջին մասում իրադարձությունները տեղի են ունենում տղայի հայացքից, երկրորդում՝ աղջկա, ինչը կարծում եմ շատ գրավիչ ու լարված է պահում ֆիլմի ընթացքը։ Ուրախ կլինեմ, որ իմ հանդիսատեսը ինձ ծանոթանա ու ճանաչի նաև նման կերպարով։
Հաճելի դիտում եմ մաղթում։