Ռուսական զորքերը նվազեցրել են հարձակման տեմպերը. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ
11:52 , 28 փետրվար, 2022
Ռուս զորքերը դանդաղեցրել են հարձակման տեմպերը, սակայն դեռ շարունակում են հարձակման փորձերը որոշակի ուղղություններով։ Ինչպես նշում է korrespondent.net-ը, այս մասին հայտնում է Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ երկրի ԶՈՒ ԳՇ-ն հայտնել էր, որ Ռուսական բանակը շարունակում է օդային-ցամաքային հարձակողական գործողությունը Ուկրաինայի դեմ, մասնավորապես, վերսկսվել է ռուսական զորքերի տեղաշարժը դեպի Կիև։
«Օդացամաքային հարձակողական գործողության ընթացքում հակառակորդը շարունակել է կրակային հարվածներ հասցնել ռազմական և քաղաքացիական օդանավակայաններին, հրամանատարական կետերին, հակաօդային պաշտպանության համակարգի օբյեկտներին, կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներին, բնակավայրերին և պաշտպանական տարածքների ստորաբաժանումներին»,- հայտնել էր Ուկրաինայի ԶՈՒ-ն: