17:19 , 24 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ ապացույցներ ունի այն մասին, որ Սիրիայում քիմիական զենք են կիրառել՝ հաղորդում է Reuters-ը:
Այնուամենայնիվ, նա զերծ է մնացել հակամարտող կողմերից մեկին մեղադրելուց` հայտարարելով, որ հարկավոր է պաշտպանել անպաշտպաններին և ձեռք առնել միջազգային մակարդակի բոլոր անհրաժեշտ միջոցները:
Սիրիական ընդդիմությունը հայտարարում է, որ քիմիական զենքի կիրառման հետևանքով 1300 մարդ է մահացել Դամասկոսի արևելյան Գուտու արվարձանում: