Եկել է իշխանության ու ժողովրդի՝ մեկ սեղանի շուրջ խնդիրներ քննարկելու ժամանակը


17:08 , 24 օգոստոս, 2013

Վերջերս չկա տենց մի օր, որ քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ չլինեն, Կոմիտաս 5 -ում բնակիչները, քազաքապետարանի դիմաց ակտիվիստներ, Օպերայի բակում ազատամարտիկներ, Կառավարության դիմաց ուսանողները և բազմաթիվ այլ ակցիաներ........ի՞նչ է կատարվում: Բոլորի իրավունքները միանգամից ոտնահարվեցի՞ն, թե՞ էլ դիմանալու տեղ չկա: Ինձ թվում է` եկել է այն ժամանակը, երբ պետությունը ժողովրդի հետ նստած մեկ սեղանի շուրջ պետք է քննարկի ընդհանուր խնդիրները և ձեռք ձեռքի բռնած կառուցի մեր բոլորիս երազանքների Հայաստանը: Պետք է մոռանալ հարցերի ագրեսիվ լուծումը, քանի որ «пришедший с мечом от меча и погибает», ընդամենը պետք է Բարությամբ, Սիրով և Հարգանքով լցված իրար հանդեպ սկսել միասին կառուցել: Իդեալական տարբերակ, պետությունը հարգում է իր ժողովրդին, իսկ ժողովուրդը իրեն հարգող պետություն համար պատրաստ կլինի ամեն ինչի: 
Հ.Գ. Գիտեմ, որ ռոմանտիկ է հնչում...