Դոնեցկում ուժգին հրետակոծություն է սկսվել


21:44 , 26 փետրվար, 2022

Դոնեցկում այս պահին ուժգին հրետանակոծություն է սկսվել։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ գործակալության թղթակիցը։

Կրակահերթը լսելի է Դոնեցկի առաջնագծի հատվածում։ Տեղաբնակները իջել են նկուղներ կամ ապաստարաններ։

Պայթյունների ձայներ են լսվում Պետրովսկի, Լենինսկի, Վորոշիլովսկի և Կիրովսկի շրջաններում։

Տեղի ժամանակով 19։00–ին պայթյունների ձայներ են լսվել անգամ խորը թիկունքում՝ Շախտերսկում