16:46 , 24 օգոստոս, 2013
Galatv.am-ը գրում է.
Քաղաքացիական ակտիվիտ Արգիշտի Կիվիրյանին ծեծելով տեղափոխել են ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի Արաբկիր բաժանմունք: Այս մասին ԳԱԼԱ-ին տեղեկացրեց Արգիշտի Կիվիրյանը: Նա ասաց, որ սովորականի պես մասնակցել է ակցիայի, որից հետո ոստիկանները նրա նկատմամբ բռնություն են կիրառել, ստիպելով նստեցրել են ոստիկանական ավտոմեքենա եւ ամբողջ ճանապարհին ծեծել՝մինչեւ արյունոտվելը: «Ես հիմա Արաբկիրի բաժնի դիմաց եմ՝ավտոմեքենայի մեջ, իմ նկատմամբ բռնություն կիրառելով, ամբողջ ճանապարհին ավտոմեքենայի մեջ ծեծելով՝ բերել են այստեղ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ