«Ստանիցիա Լուգանսկայան վերցվել է առանց գեթ մեկ կրակոցի». Ուկրաինայի ԶՈՒ-ն առանց դիմադրության լքել է գյուղաքաղաքը. լրատվամիջոցներ
13:30 , 26 փետրվար, 2022
Ուկրաինայի զինված ուժերն առանց կռվի լքել է Ստանիցիա Լուգանսկայա գյուղաքաղաքը, ինչի մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, շաբաթ հայտարարել է «Լուգանսկինֆորմցենտր»-ի գլխավոր խմբագիր Սերգեյ Մեշկովը՝ վկայակոչելով ԼԺՀ-ի Ժողովրդական միլիցիայի հաղորդագրությունը։«Երբ այսօր առավոտյան առաջին քաղաքացիները դուրս եկան ուկրաինական անցակետից, մեզ ասացին, որ գյուղաքաղաքում մարդ չկա, և մենք հանգիստ մտանք»,- պատմել են Ժողովրդական միլիցիայի զինծառայողները։Ժողովրդական միլիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Իվան Ֆիլիպոնենկոն հաստատել է այս տեղեկությունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ