Բոլորը խաղաղություն են ուզում, բայց մեկն իր խաղաղության երաշխավոր է կարգում ալկաշ լրագրողի, մեկը՝ գալստուկը որոճացող շիզոֆրենիկի, երրորդը՝ խեղկատակի


15:48 , 25 փետրվար, 2022
Այ մարդ, բոլորը խաղաղություն են ուզում, բոլորը խաղաղության կոչեր են անում, բայց ոչ մեկը չի ասում, թե ինքն ինչ ա արել խաղաղության մեջ ապրելու համար։ Մեկն իր երկիրը ալկաշ ու մուտիլովչիկ լրագրողի ա վստահել, երկրորդը՝ սեփական գալստուկը որոճացող շիզոֆրենիկի, երրորդը՝ ինչ որ խեղկատակի։
Մեկընդմիշտ հիշեք, որ էն աշխարհում, որտեղ դուք ապրում եք, ԵՐԲԵՔ խաղաղություն չի եղել։ Չի եղել ձեզնից առաջ ու չի լինի ձեզնից հետո։ Ու որքան խեղկատակ եղավ քո երկրի ղեկավարը, էնքան ավելի շուտ պատերազմը կգա քո երկիր, որովհետև երկիր ղեկավարելը դա КВН-ում ելույթ ունենալ կամ մուտիլովկա գրելը չի։