Քաղաքապետարանի դիմաց նստացույց անող ակտիվիստներն ազատ են արձակվել


16:26 , 24 օգոստոս, 2013

Galatv.am-ը գրում է.

Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի դիմացից ոստիկանները բերման են ենթարկել նստացույց անող Վահագն Մինասյանին և Սուրեն Սահակյանին: Բերման ենթարկելու պատճառը, ըստ ոստիկանների, այն է, որ վերջիններս չեն ենթարկվել նրանց օրինական պահանջին: Սակայն թե ինչ իրավախախտում անելու ժամանակ են ոստիկանները ներկայացրել իրենց օրինական պահանջները, վերջիններս բացատրություն չկարողացան տալ:

Իրականում տղաները հետևելով փոխոստիկանապետ Օսիպյանի խորհրդին և քաղաքապետարանից ստացված իրենց դիմումի պատասխանին՝ հովանոց տեղադրելու այլընտրանքային տարբերակ էին գտել և մեքենայի վրա դրված ձողերի վրա փորձում էին հովանոց տեղադրել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ