Ռուսական զորքերը զբաղեցրել են Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանը


22:14 , 24 փետրվար, 2022

Armenpress.am-ը գրում է.

Ռուսական զինված ուժերն Ուկրաինայում զբաղեցրել են Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռոյթերս» գործակալությունը, այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը: