Ով է բժիշկ Նարեկ Ամիրյանը, որ հիացրել է ուկրաինական «Ձայնը» նախագծի բոլոր մարզիչներին. նրանք պայքարում էին հայ վիրաբույժի ընտրության համար


18:48 , 23 փետրվար, 2022

Starnews.am-ը գրում է․

Բժիշկ Նարեկ Ամիրյանը մասնակցել է ուկրաինական «Голос країни» երաժշտական հայտնի նախագծին։

Երևանաբնակ բժիշկը կատարել է Պուչինիի «Nessun Dorma» դասական արիան:  Հայ վիրաբույժի ելույթը հիացրել է մարզիչներին. նրանք բոլորը  շրջվել էին:

««Голос країни»-ին իմ մասնակցությունը շատ պատահական ստացվեց: Տարիներ շարունակ հետևում էի «Ձայնի»՝ տարբեր երկրներում տեղի ունեցող մրցույթներին, ամենաշատն ինձ դուր էր գալիս հենց ուկրաինական տարբերակը: Օրերից մի օր էլ մասնակցելու որոշում կայացրի, ուղարկեցի հայտը, ի դեպ, որևէ մեկին չէի ասել մտադրությանս մասին: Անկեղծ ասած՝ հույս չունեի, բայց ինձ հետ կապվեցին, ապա եկավ բաղձալի նամակը, որ պետք է գնամ կույր լսումներին մասնակցելու: Ուրախությունս շատ մեծ էր, բոլորը քաջալերում էին ինձ»,- Starnews-ի հետ զրույցում ասաց Նարեկ Ամիրյանը:

Նարեկի խոսքով՝ նախքան կույր լսումները մտածում էր, որ գոնե մի մարզիչ շրջվեր, ավելին՝ այնքան տարված էր իր երգով, որ չէր նկատել, որ բոլորը շրջվել են:

«Էյֆորիայի մեջ էի, նման զգացողություն ունեցել եմ ուսանողական տարիներին, երբ առաջին անգամ վիրահատության էի մասնակցում: Շատ ուրախ եմ, քանի որ առաջին եթերային փուլն անցել եմ, առջևում ավելի հետաքրքիր փուլեր են սպասվում: Սկզբում շատ դժվար էր, բայց իսկապես շատ  դրական մթնոլորտ էր, նաև նոր ընկերներ եմ ձեռք բերել: Ես այս մրցույթում ներկայացնում էի ոչ թե ինձ, այլ  Հայաստանը: Ես իմ երկրի պատիվը բարձր եմ պահել»:

Մարզիչները պայքարում էին, թե ում է ընտրելու Նարեկը: Օլյա Պոլյակովան նշել էր, որ ամեն ինչ հիանալի էր, ավելին՝  Նարեկը դիպել է իր սրտին: Սվյատոսլավ Վակարչուկը Նարեկին շնորհակալություն էրհայտնել հայերենով, ապա խնդրել էր կատարել Շառլ Ազնավուրի երգը: Չնայած հայերեն խոսքին՝ Նարեկը ընտրել էր Նադյա Դորոֆեեւայի խումբը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: