15:21 , 23 փետրվար, 2022
Ադրբեջանցիների վոյաժը շարունակվում է «պատմական Իրևանում»: Պատգամավորները այցելել են Երևանում գտնվող իրանական մզկիթ, իհարկե, հավատարիմ մնալով իրենց ոճին՝ այն ներկայացրել ադրբեջանական և հույս հայտնել, որ «իրական տերերը շուտով կկարողանան աղոթել մզկիթում»:
Այլ ազգերի մշակութային ժառանգությունը յուրացնելու ադրբեջանական տարբերակը: Գրառումը հայերեն՝ ստորև.
«Եղանք Կապույտ մզկիթում: Ինչպես գիտենք, Իրևանում մնացած միակ ադրբեջանական հուշարձանն է: Որքան էլ որ պատերի վրա գրածները վերաբերվում են ուրիշ պետության, միևնույն է, պատերը, ճարտարապետությունը, ոգին մերն է: Հավատում ենք, որ իրական տերերը շատ շուտով կկարողանան աղոթել մզկիթում, Ադրբեջանի աղոթքները միշտ բարի նպատակներով են ևդրանք տեղ են հասնում»: