Հայաստանի օրակարգում Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու հարց չկա. ՀՀ ԱԳՆ


12:40 , 23 փետրվար, 2022

Մենք, բնականաբար, ցանկանում ենք, որ երկու բարեկամ պետությունների միջև առկա խնդիրները լուծվեն դիվանագիտական երկխոսության և բանակցությունների միջոցներով` միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով «Արմենպրեսի» հարցին, թե ինչպիսի՞ դիրքորոշում ունի Հայաստանը ռուս-ուկրաինական հարաբերություններում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։

«Հուսով ենք, որ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն՝ լարվածության նվազեցման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար», - ասված է Հունանյանի պատասխանում:

Հարցին, թե հավանական համարո՞ւմ եք Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումը ՀՀ կողմից, Հունանյանն ասել է, որ նման հարց օրակարգում չկա: