Երևանում վրաերթի է ենթարկվել 7-ամյա երեխա


14:46 , 24 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Օգոստոսի 22-ին, ժամը 18.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 7-ամյա տղա: Երեխայի հայրը մեկնած օպերատիվ խմբին հայտարարել է, որ որդին վնասվածքը ստացել է Մառի փողոցի թիվ 10 շենքի բակում` ավտոտնակի դռան հարվածից: 

Պարզվել է, որ ս/թ օգոստոսի 22-ին, ժամը 18.15-ի սահմաններում, նշված շենքի մոտ 1983 թ. ծնված Արման Հ.-ն իր «Մերսեդես ՍԼԿ» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել տղային և պատճառել վնասվածք:

Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն: