Ադրբեջանական պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել այսօրվա ընթրիքին


18:59 , 22 փետրվար, 2022

ArmLur.am-ը գրում է․

ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Եվրանեսթ»-ին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ադրբեջանի պատգամավորները հրաժարվել են մասնակցել այսօր նախատեսված ընթրիքին, որ պետք է տրվեր պատվիրակության անդամների պատվին:

Նշենք, որ  Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը Հայաստան է ժամանել երեկ: Երեկ եւս պատվիրակության անդամների պատվին ընթրիք է տրված եղել, որին էլ չեն մասնակցել ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները. այսօր նրանք եւս չեն մասնակցի ճաշին: