Հայաստանում հայտնաբերվել է նաև «Օմիկրոն» շտամի BA.2 ենթատարբերակը


12:26 , 22 փետրվար, 2022
Armenpress.am-ը գրում է․
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի` ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի հետ համատեղ իրականացրած սեքվենավորման (ՊՇՌ դրական նմուշների) արդյունքները ցույց են տվել, որ ներկայումս Հայաստանում շրջանառում է նաև COVID-19 «Օմիկրոն» տարբերակը (շտամը), այդ թվում՝ «Օմիկրոն» տարբերակի «BA.2» ենթատարբերակը։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: 
Գիտնականների կարծիքով` «BA.2»-ն ավելի վարակիչ է, քան նախորդ ենթատարբերակը, և համաձայն մի շարք հետազոտությունների՝ կարող է ունենալ հիվանդության ավելի ծանր ընթացք։