Ադրբեջանն այս շաբաթ հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ


14:03 , 24 օգոստոս, 2013

Ադրբեջանն այս շաբաթ հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամPanARMENIAN.Net -ը գրում է.

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, օգոստոսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և շփման գծի ողջ երկարությամբ շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պաշտպանություն: