«Կեցցե՛ս, ուսապարկային համույթ». Ռուբեն Հակոբյան


11:48 , 21 փետրվար, 2022
Այսօր ԱԺ քաղաքական մեծամասնությունը ըստ էության վավերացրեց Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից վավերացրած «Շուշիի հռչակագրը»։ Իշխող ուժի ներկայացուցիչները ցուցաբերեցին պրկված երեսպաշտություն, հռչակագրում ձևակերպումների նկատմամբ դիվանագիտական ընկալման՝ բացարձակ տգիտություն, քաղաքական անձնագրերը կապիտուլյացիա ստորագրած անձին հանձնածների կողմից՝ բացաձարկ իմպոտենտություն։
Նաև ականատես եղանք տրագիկոմիզմի հերթական դրսևորման, երբ ՔՊ-ի ներկայացուցիչները թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ընդունված Շուշիի հռչակագրի համար մեղադրեցին նախկիններին
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները, կարծում եմ, պետք է քննարկեն եւ արմատապես փոխեն իրենց հետագա մասնակցության հարցը խարհրդարանական աշխատանքներին։