Քաղաքապետարանի մոտից բերման են ենթարկվել նստացույց անող ակտիվիստներ


13:19 , 24 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի մոտից ոստիկանություն բերման են ենթարկել արդեն մեկ ամսից ավելի նստացույց անող ակտիվիստներ Վահագն Մինասյանին և Սուրեն Սահակյանին: Նրանք փորձում էին մեքենայի վրա երկաթներ տեղադրել` արևից պաշտպանվելու ծածկ պատրաստելու համար։ 

Ակտիվիստներին, սակայն, չհաջողվեց ավարտին հասցնել սկսած գործը, քանի որ ոստիկանները մի փոքր բանակցելուց հետո նրանց հրավիրեցին ոստիկանական բաժանմունք: Նրանք այժմ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում են։ 

Նշենք, որ տեղադրված երկաթները դեռևս չեն ապամոնտաժվել: