Ուկրաինայում հայտարարել են, որ Դոնբասում երկու զինվոր է զոհվել, չորսը՝ վիրավորվել


23:12 , 19 փետրվար, 2022

Lurer.com-ը գրում է.

«Փետրվարի 19-ի ժամը 17-ի դրությամբ Դոնբասում հակառակորդի զորքերի կողմից արձանագրվել է 70 խախտում, որից 60-ը՝ մինսկյան պայմանագրերով արգելված զենքի կիրառմամբ: Կան զոհեր»,- հաղորդում է Korrespondent-ը` վկայակոչելով Ուկրաինայի «Операція обєднаних сил»-ին:

«Գնդակոծության հետևանքով երկու զինվոր ստացել են կյանքի հետ անհամատեղելի բեկորային վնասվածքներ։ Եվս չորս վիրավոր զինծառայողներ գտնվում են բուժհաստատություններում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Դոնեցկի մարզում արձանագրվել է հակառակորդի, հավանաբար, Орлан-10 անօդաչու թռչող սարքի թռիչք: