Բրիտանիայում ուժեղ փոթորկից հետո դեռևս հոսանքազրկված է ավելի քան 200 000 տուն


17:43 , 19 փետրվար, 2022

Armenpress.am-ը գրում է.

Բրիտանիայում «Յունիս» փոթորկից հետո ավելի քան 200 հազար  տներ դեռևս հոսանքազրկված են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը՝ այս մասին հայտարարել է էլեկտրական ցանցերը ներկայացնող մարմինը:

Ատլանտյան օվկիանոսի ուժեղ փոթորիկը Բրիտանիա է հասցրել ժամում 122 մղոն (196 կմ/ժ) արագությամբ ռեկորդային քամիներ՝ խլելով 3 մարդու կյանք և առաջացնելով համատարած խափանումներ:

Առնվազն 6 մահվան դեպք է գրանցվել Իռլանդիայում, Բելգիայում և Նիդերլանդներում։