Բայդենը բացառել է Ուկրաինա զորք ուղարկելու հավանականությունը


11:34 , 19 փետրվար, 2022

Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսելու պարագայում Միացյալ Նահանգները զորք չի ուղարկի այդ երկիր: Այս մասին Սպիտակ տանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

«Մենք մեր զորքերին Ուկրաինա չենք ուղարկի կռվելու, սակայն շարունակելու ենք աջակցել Ուկրաինային և նրա ժողովրդին»,- հայտարարել է նա Բայդենը:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմն արդեն ռեկորդային աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային՝ բարձրացնելու երկրի պաշտպանունակությունը: