«Հրապարակ». Արցախում նախատեսված սցենարով առաջ են շարժվելու


09:33 , 19 փետրվար, 2022
Արցախում սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն ակտիվ աշխատանքային փուլում է, թեպետ երեկ հերթական նիստը չի կայացել՝ հանձնաժողովի նախագահի առողջական խնդիրներով պայմանավորված, սակայն Արցախի մեր աղբյուրները վստահեցնում են, որ նախատեսված սցենարով առաջ են շարժվելու։

Մեկ-երկու ամիս հետո հայեցակարգը պատրաստ կլինի, ապա կդրվի հանրային քննարկման, եւ եթե բոլոր ժամկետները պահպանվեն, ապա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կնշանակեն սահմանադրական հանրաքվեն։ 2023-ին էլ՝ խորհրդարանական, 24-ին՝ նախագահական ընտրություններ կանցկացվեն։