Սպասվում է առանց տեղումների եղանակ և ջերմաստիճանի բարձրացում


20:28 , 18 փետրվար, 2022

Մայրաքաղաքում և մարզերում փետրվարի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 19-21-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Արցախում վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։