Յոհաննես Բյոն 5-րդ օլիմպիական ոսկին է նվաճում կարիերայում


17:29 , 18 փետրվար, 2022

Armsport.am-ը գրում է․

Փետրվարի 18-ին Պեկինում 2022 թվականի Օլիմպիական խաղերում անցկացվեց տղամարդկանց մասս-ստարտը բիաթլոնում։ Յոհաննես Բյոն դարձավ մրցավազքի հաղթող։ Նա տարածությունը հաղթահարեց 38:14,4 արդյունքով։

Երկրորդ տեղը զբաղեցրեց շվեդ Մարտին Պոնսիլուոման (+40,3): Լավագույն եռյակը եզրափակեց Նորվեգիայի մեկ այլ ներկայացուցիչ՝ Վետլե Շոստա Քրիստիանսենը (+1.12.5)։

Յոհաննես Բյոն Օլե Էյնար Բյորնդալենից հետո դարձավ երկրորդը բիաթլոնի օլիմպիական մեդալներով։

Սա Բոյի 5-րդ օլիմպիական ոսկին է կարիերայում։ Այժմ նա օլիմպիական տիտղոսների քանակով զբաղեցնում է երկրորդ տեղը՝ հայրենակից Օլե Էյնար Բյորնդալենից հետո: