«Նրա մեջ էր կյանքը, նա էլ կյանքի…». նախնական վարկածով ինքնասպանություն գործած Հայկ Հայրապետյանի զարմուհի


11:59 , 24 օգոստոս, 2013

Galatv.am-ը գրում է.

Ինչպես արդեն հրապարակել էինք, օգոստոսի 20-ին, ժամը 13-ի սահմաններում մայրաքաղաքում դժբախտ դեպք էր տեղի ունեցել: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակից, 22-ամյա Հայկ Հայրապետյանը ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի 6-րդ հարկի պատշգամբից ցած էր նետվել և տեղում մահացել: Դեպքի օրը շրջանառվեցին տեղեկություններ այն մասին, որ մինչ կառավարության մասնաշենքի վեցերորդ հարկից ներքև ընկնելը նախարարության ինքնասպանություն գործած աշխատակիցը հեռախոսազրույց է ունեցել, որից հետո խիստ նյարդայնացել է:

Հիշեցնենք նաև, որ ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում Հայկ Հայրապետյանի  գյուղի՝ Արզականի ղեկավար Նորիկ Մովսիսյանն ասել էր, որ Հայկը ինքնասպանություն գործելուց առաջ գործնական հեռախոսազրույց է ունեցել: «Գործնական խոսակցություն է եղել: Ես հեռախոսային խոսակցությանը տեղյակ եմ եղել: Ինչ-որ աշխատանքային ընկերոջ հետ է խոսել, որը աղջիկ է եղել, որի հետ գործով են հարաբերվել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ