Հայկական կարտոֆիլն ու լոլիկը` Ռուսաստանում և Վրաստանում


12:12 , 24 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Հայաստանից բանջարեղենի արտահանման ծավալները բազմապատկվել են: Թարմ կամ պաղեցրած կարտոֆիլի արտահանումն ավելացել է մոտ 600 անգամ, իսկ լոլիկի արտահանումը՝ 10 անգամ (առաջին կիսամյակում` 2012թ.-ի առաջին կիսամյակի համեմատ): 

Հայկական բանջարեղենի մեծ մասը արտահանվել է Ռուսաստան: Այս երկրին է բաժին ընկել արտահանված ամբողջ լոլիկը, իսկ կարտոֆիլի մեծ մասը, մնացած փոքր մասը արտահանվել է Վրաստան: Այսպես, Հայաստանից արտահանված 6452,2 տոննա կարտոֆիլը հասել է Ռուսաստան, 889,9 տոննան էլ՝ Վրաստան: