ՄՅՈւ-ի ֆուտբոլիստները դժգոհել են Կրիշտիանու Ռոնալդուի վարքագծից


23:31 , 16 փետրվար, 2022

Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» մի քանի ֆուտբոլիստներ դժգոհ են այն բանից, թե ինչպես է իրեն դրսևորում պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Ինչպես տեղեկացնում է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը, անգլիացիներ Մարկուս Ռեշֆորդը և Հարի Մագուայրը հատկապես դժգոհ են Ռոնալդուի վերաբերմունքից թիմի և խաղընկերների նկատմամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մանկունիանցիների գլխավոր մարզիչը ևս դժգոհ էր մնացել Կրիշտիանուից՝ կապված վերջինիս ցածր արդյունավետության հետ։