Ավարտվեց իմ աշխատանքն Արմնյուզում. դաշտից չեմ հեռանում, հայի ու Հայաստանի հավերժականության կերտումը շարունակելու եմ նոր թափով


13:48 , 16 փետրվար, 2022
Ավարտվեց իմ աշխատանքն Արմնյուզում։ Հեռուստաընկերությունը վերազինելու ու նոր թափով աշխատեցնելու մեր յոթամսյա ջանքը, ցավոք, չստացվեց։ Պրոֆեսիոնալ աշխատանքի, պետական ու ազգային նվիրվածության անմոռանալի տարիներ էին։ Շնորհակալ եմ թիմին, գործընկերներիս ու հավատարիմ հեռուստադիտողին՝ սատարելու, քաջալերելու, քննադատելու, սովորելու և սովորեցնելու համար։
ՀԳ. Դաշտից չեմ հեռանում, սկզբունքներս ու հավատամքս՝ հայի ու Հայաստանի հավերժականության կերտումը, շարունակելու եմ նոր թափով, աննահանջ, նոր ավյունով, հետաքրքիր ձևաչափով։ Անակնկալի մասին՝ առաջիկայում։
Պի՛նդ եղեք։