Մերկ ուկրաինուհին բողոքի ակցիա է իրականացրել ԱՄՆ դեսպանատան մոտ՝ «Վախկոտ մի եղիր» կոչով (Photo)


22:51 , 15 փետրվար, 2022

Lurer.com-ը գրում է.

Կիևում ԱՄՆ դեսպանատան մոտ մերկ ուկրաինուհին դուրս է եկել բողոքի ակցիայի և կոչ արել ամերիկացի դիվանագետներին աջակցել հանրապետությանը Ռուսաստանի հետ հակամարտությունում։ Այս մասին գրում է  «Страна.ua»-ն։

Ըստ հրապարակման՝ ակտիվիստը ներկայացնում էր ուկրաինական Femen շարժումը։ Նա իր կրծքին կարմիր ներկով նկարել է «Don՛t be а pussy!» կարգախոսը (անգլերենում այն օգտագործվում է «Վախկոտ մի եղիր» իմաստով)։ Աղջիկը ձեռքին պլաստիկ ատրճանակ էր բռնել։

«Femen-ը ծաղրել է ԱՄՆ-ի վախկոտ քաղաքականությունը, որը հանգեցրել է դեսպանատների փակման և անձնակազմի տարհանման շղթայական ռեակցիայի: Երկիրը, որտեղից նրանք փախչում են, դատապարտված է միայնակ մնալու թշնամու դեմ»,-նշել է շարժումը։

Ակցիայի ընթացքում ուկրաինուհուն բերման ենթարկելու մասին տեղեկություններ չկան։ ԱՄՆ դեսպանատունը նույնպես չի մեկնաբանել միջադեպը։