«Ռոման» չի երկարաձգի պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ


18:48 , 15 փետրվար, 2022

Armsport.am-ը գրում է․

«Ռոման» չի երկարաձգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը, չնայած նրան, որ «Սասուոլոյի» հետ խաղից հետո Մոուրինյուն ասել էր, որ նա թիմի ամենաառանցքային խաղացողներից մեկն է, գրում է Calciomercato-ն։

Այսպիսով, Մխիթարյանն ամռանը կդառնա ազատ գործակալ։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ հայ փլեյմեյքերի ծառայություններով հետաքրքրված են իտալական և ռուսական մի շարք ակումբներ, այդ թվում՝ «Միլանը», «Ինտերը», «Կրասնոդարն» ու Մոսկվայի «Սպարտակը»։

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։