Իսրայելի նախագահը Թուրքիա կժամանի մարտի 9-ին


17:44 , 15 փետրվար, 2022

Armenpress.am-ը գրում է․

Մինչ Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները բարելավելու ուղղությամբ փոխադարձ քայլեր են ձեռնարկվում, նշվում է, որ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը Թուրքիա է այցելելու մարտի 9-10-ը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական t24.com.tr-ը։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 18-ի իր հայտարարության մեջ հայտարարեց, որ Իսրայելի հետ կարող են բարձր մակարդակի բանակցություններ լինել։